Հունիսի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուլղարիա, հայտնում է ՊՆ-ն։
Այցն աշխատանքային է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Փետրվարին Պապիկյանը Բուլղարիայի իր պաշտոնակցի` Տոդոր Տագարևի հետ քննարկել էր պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական գործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպումը տեղի էր ունեցել Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում։