ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ–ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ շուտով 13 տարեկանն է համարվելու երիտասարդության շեմը։
Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել, որով կսահմանվի այդ դրույթը, հայտնում է Factor.am-ը։
Նախարարն ասել է, որ պետք է դադարենք երեխաներին վերաբերվել որպես թերհաս, կամ սեփական միտքը չունեցող մարդկանց, պետք է աշխատենք, որ մեր երեխաներն ավելի ինքնուրույն լինեն, կարողանան որոշումներ կայացնել։
Օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-30 տարեկան քաղաքացին՝ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը, գրում է «Հայկական ժամանակը»։
Օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։