«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային այլ աշխատանքների նպատակով մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցվել է միջոցառումից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի ժամը 08:00-ն, հայտնում է քաղաքապետարանը։
Ըստ այդմ՝ դադարեցվում են հետևյալ փողոցների երթևեկությունը՝
– Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:
– Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:
– Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ:
– Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ:
– Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ: