AM
10 June 2024 - 14:34 AMT

Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: Նիստի շրջանակում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը:

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը, հայտնում է ԱԳՆ–ն։

Նիստի մեկնարկին (Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն: