Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25,000 դրամ, հայտնում է ՆԳՆ-ն։
Նշվում է՝ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը, ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50%-ով և 30%-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100,000 դրամ տուգանքի դեպքում։