AM
18 June 2024 - 13:34 AMT

Հունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից Պուշկին–Նալբանդյան հատվածում կայանտեղին վճարովի կդառնա

Հունիսի 21-ից Երևանի Պուշկին – Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում: