AM
28 June 2024 - 13:41 AMT

ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ: Քննարկվել են Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարությունը։