Սեպտեմբերի 23-24-ը Երեւանում կանցկացվի առաջին Համահայկական տնտեսական համաժողովը: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` համաժողովին կմասնակցեն ավելի քան հազար ձեռներեցներ Հայաստանից եւ սփյուռքից: Համաժողովին հրավիրվել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Եվրամիության եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: