AM
3 July 2024 - 07:59 AMT

Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում, հայտնում է ԱԳՆ-ն։

Կայանալու են Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։