AM
3 July 2024 - 11:03 AMT

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ուիքերն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի՝ հայտնի նաև որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով, ավագ անդամ է, Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի հանրապետական բարձրաստիճան անդամ։