AM
4 July 2024 - 11:10 AMT

2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը

Կառավարությունը 2․5 միլիարդ դրամ կհատկացվի Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքների համար, մասնավորապես՝ Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչալան շրջաններում: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի:

Նախագծի երկրորդ մասով իրականացվում է ռենովացիոն ծրագիր, որը բավականին ակտիվ է ընթանում։

Սանոսյանը նշել է, որ նախատեսված շահառուների թիվը շատ ավելին է, քան բյուջեով նախատեսված էր:

«Նախատեսել էինք 8000 շահառու, բայց արդեն 13,000 շահառու ունենք: 517 միլիոնը նախատեսում ենք փոխանցել այդ տողին»,- ասել է նա:

Կառավարությունը 3․17 մլրդ դրամ գումարի վերաբաշխում կիրականացնի վերոնշյալ 2 ծրագրի համար։