AM
14 June 2002 - 18:37 AMT

ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒՆԻՍԻ ՔՍԱՆԻՆ

Հունիսի քսանին Երեւան կժամանի տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ նա կքննարկի պարտքի դիմաց ռուսաստանյան կողմին որոշ հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի փոխանցման մասին պայմանագրի վերջին մանրամասները: Ռուսաստանի սեփականությունը դարձող ձեռնարկությունների թվում են` Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, ինչպես նաեւ մաթեմատիկական մեքենաների, կառավարման ավտոմատացված համակարգերի եւ նյութաբանության ինստիտուտները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: