AM
8 July 2024 - 09:51 AMT

Փողոցներում կայանված զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կհեռացվեն

Մեծ պաստառներով զբոսաշրջային միկրոավտոբուսները, որոնք կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում, կհեռացվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նաև հայտարարվել է, որ միջին նորոգման ավարտից հետո փողոցներում կիրականացվի նոր որակի գծանշում՝ թերմապլաստով: Գործընթացը կմեկնարկի հուլիսի 8–ից՝ Նոր Նորք վարչական շրջանում: