AM
8 July 2024 - 12:07 AMT

Երևանի համար գնված 8 աղբատարից 4-ը Հայաստանում է

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի 8 նոր՝ հատուկ տեխնիկայով: Երևանի քաղաքապետարանն աղբահանությունը պատշաճ կատարելու համար հրատապ կարգով տեխնիկա է ձեռք բերել:

4 աղբատար արդեն Երևանում է և տեխզննում անցնելուց հետո կհանձնվի շահագործման, հայտնում է քաղաքապետարանը։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը

Ավելի վաղ Կատվալյանը հայտարարել էր, որ համալրումն անհրաժեշտ է, որ որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի։