AM
10 July 2024 - 08:32 AMT

ՀՀ աշակերտները 8 մեդալ են նվաճել ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Հայաստանի հավաքականը 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում։

Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։

Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:

Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը:

Օլիմպիադային մասնակցել է 19 երկրի 108 աշակերտ։