AM
16 July 2024 - 06:51 AMT

ՊՆ․ Տավուշում զինվորական բեռնատարի և միկրոավտոբուսի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող տեղեկություններին Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ, հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

«Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:

ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից»,–ասվում է հաղորդագրության մեջ: