Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50,000 ծառ ու անձնագիր ստացել:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով, հայտնում է քաղաքապետարանը։
Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:
ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև հանրությանը: