Հուլիսի 16-ին Նյու Յորքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ՝ քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ։
Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սեղմ ժամկետներում կնքման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ներգրավվածության ու փոխգործակցության հարցերի։