AM
18 July 2024 - 07:05 AMT

Հորդառատ անձրևից Երևանի մետրոն վնասներ չի կրել և աշխատում է բնականոն հունով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով, հայտնում է մետրոպոլիտենը։

Հուլիսի 17–ի երեկոյան հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակահատվածում նշված խնդիրը կարգավորվել է։