AM
20 July 2024 - 06:50 AMT

Porsche-ն կրկնապատկում է ամբողջությամբ էլեկտրական Macan-ի մոդելային շարքը

Porsche-ն կրկնապատկել է իր ամբողջությամբ էլեկտրական SUV մոդելային շարքը: Մինչ հետևի քարշակ համակարգով Macan-ի պարագայում հիմնական շեշտը դրված էր բարձր արդյունավետություն և մեծ ընթացքի պաշար ապահովելու վրա, նոր Macan 4S-ը լրացնում է բացը Macan 4 և Macan Turbo մոդելների միջև: Ինչպես և 2024 թվականի սկզբին ներկայացված մոդելները, 4S-ը համալրված է էլեկտրոնային կառավարմամբ Porsche Traction Management (ePTM) համակարգով, որը շարժաբեր ուժը առջևի և հետևի սռնիների միջև բաշխում է շուրջ հինգ անգամ ավելի արագ, քան դասական լիաքարշակ համակարգը:

Macan. 100 կՎտժ ունակությամբ մարտկոց և բարձրարդյունավետ ուժային էլեկտրոնիկա

Նոր Macan մոդելը համալրված է 100 կՎտժ ունակությամբ բարձրավոլտ մարտկոցով: Քարշուժն ապահովվում է բացառապես հետևի սռնիի վրա տեղադրված շարժիչով, որն օգտագործվում է Macan 4-ում՝ 210 միլիմետր տրամագծով, 200 մմ ակտիվ երկարությամբ և 250 կՎտ (340 ձիաուժ) հզորությամբ: Էլեկտրական շարժիչը համալրված է 480 Ա իմպուլսային կերպափոխիչով (PWR), որում օգտագործվում է բարձրարդյունավետ սիլիցիումի կարբիդ (SiC) կիսահաղորդիչ նյութը՝ ավելի բարձր արդյունավետություն ապահովելու համար:

Դա զգալիորեն նվազեցնում է փոխարկման կորուստները PWR-ում և հնարավորություն է տալիս՝ ապահովելու փոխարկման ավելի բարձր հաճախականություններ:

Launch Control-ի հետ համատեղ Macan-ը արտադրում է մինչև 265 կՎտ (360 ձիաուժ) ավելացված հզորություն, իսկ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 563 Նմ: 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 5.7 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ: Լիաքարշակ համակարգից հրաժարվելու շնորհիվ Macan-ը դարձել է 110 կգ-ով ավելի թեթև, քան Macan 4-ը և, ըստ այդմ, ընթացքի համար ավելի քիչ էլեկտրաէներգիա է պահանջում: Արդյունքում ընթացքի էլեկտրական պաշարը (WLTP) համակցված ցիկլում կազմում է 641 կմ:

Macan 4S. հզոր էլեկտրական շարժիչներ և PASM համակարգ՝ ստանդարտ համալրման կազմում

Macan 4S-ը համալրված է հետևի սռնիի վրա տեղադրված նոր շարժիչով և 600 Ա SiC իմպուլսային կերպափոխիչով: Էլեկտրական շարժիչի տրամագիծը 230 մմ է, իսկ ակտիվ երկարությունը՝ 150 մմ: Համակարգի ընդհանուր հզորությունը Macan 4 և Turbo մոդելները համալրող առջևի սռնիի վրա տեղադրված շարժիչի հետ համատեղ կազմում է 330 կՎտ (448 ձիաուժ)՝ մինչև 380 կՎտ (516 ձիաուժ) կարճ ավելցուկային հզորության հնարավորությամբ: Launch Control-ի հետ համատեղ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 820 Նմ: Կատարողականության ցուցանիշները նույնպես տպավորիչ են. Launch Control-ի հետ համատեղ Macan 4S-ի արագացումը 0-ից 100 կմ/ժ կազմում է 4.1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը՝ 240 կմ/ժ: Ընթացքի էլեկտրական պաշարը (WLTP) համակցված ցիկլում 606 կիլոմետր է: Macan 4S-ի ստանդարտ համալրման կազմում է Porsche (PASM) ցնցամեղմիչների կարգավորման էլեկտրոնային համակարգը: Ադապտիվ պնևմատիկ կախոցը՝ հավասարեցման և գետնահեռության կարգավորման համակարգով, հետևի դիֆերենցիալի Էլեկտրական բլոկավորման համակարգը (Porsche Torque Vectoring Plus (PTV Plus)) և հետևի քարշակ համակարգը հնարավորություն են տալիս հավելյալ օպտիմալացնելու հենասարքը՝ ավելի բարձր կատարողականություն և հարմարավետություն ապահովելու համար:

Երկու նոր մոդելներն էլ ունեն Macan մոդելի երկրորդ սերնդի բոլոր հատկանիշները, ներառյալ՝ առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնը, գերազանց աերոդինամիկան և ընթացքի պաշարը: Premium Platform Electric (PPE) 800-վոլտանոց ճարտարապետությունը մինչև 270 կՎտ ՀՀ լիցքավորման հզորության հնարավորություն է տալիս: Բարձրավոլտ մարտկոցը հնարավոր է 10-ից 80 տոկոս լիցքավորել մոտավորապես 21 րոպեում՝ համապատասխան արագ լիցքավորման կայանում:

Նոր գույն, նոր անվասկավառակներ և արտաճանապարհային դիզայն-փաթեթ

Բոլոր Macan մոդելների համար հասանելի է թափքի նոր գույն՝ Slate Grey Neo: Անիվների ընտրանուն ավելացել են 20-դյույմանոց Macan S անվասկավառակները: Արտաճանապարհային դիզայն-փաթեթը նույնպես հասանելի է բոլոր մոդելների համար՝ որպես օպցիա: Այն թույլ է տալիս ավելացնել Macan-ի ամենօրյա օգտագործման հարմարավետությունը: Անհարթ գրունտային ճանապարհները և հատկապես զառիվեր ու զառիվայր հատվածները կարելի է հաղթահարել նույնիսկ ավելի հեշտությամբ, քան նախկինում: Առջևի թափարգելի փոփոխված երկրաչափությունը մեծացրել է մուտքի անկյունը մինչև 17.4 աստիճան՝ կախված մոդելից (պնևմատիկ կախոցը հատուկ բարձրացված մակարդակի վրա): Ադապտիվ պնևմատիկ կախոցի հետ համակցված՝ արտաճանապարհային դիզայն-փաթեթը նաև 10 մմ-ով ավելացնում է գետնահեռությունը՝ նորմալ դիրքում այն հասցնելով 195 մմ-ի։

Porsche-ն առաջարկում է փաթեթը երկու գույնով՝ Vesuvius Grey և թափքի գույնով: Առջևի թափարգելը, կողային փեշերը, դիֆուզորի պանելները և տանիքի ռեյլինգները ներկվում են համապատասխանաբար: Առաջարկվում են նաև արտաճանապարհային դիզայնի 21-դյույմանոց անվասկավառակներ՝ ներկված Vesuvius Grey գույնով: Այն հաճախորդների համար, ովքեր ընտրում են թափքի գույնով արտաճանապարհային դիզայն-փաթեթը՝ դռների կողային ներդիրները ներկվում են նույն գույնով: Տանիքի ռեյլինգները կարելի է պատվիրել Black, Silver կամ Turbonite (միայն Turbo մոդելների համար) գույներով:

Macan, Macan 4 և Macan 4S մոդելների համար արտաճանապարհային առջևի թափարգելն առանձին հասանելի է նաև Vesuvius Grey գույնի ներդիրով: Մուտքի անկյունը մեծացվում է, ինչպես և արտաճանապարհային դիզայն-փաթեթի դեպքում:

Porsche Driver Experience՝ նոր դիզայնով և նոր ֆունկցիայով

Macan-ի էլեկտրականացման հետ մեկտեղ Porsche-ն ներկայացրել է ցուցադրման և կառավարման լիովին նոր համակարգ իր հաջողակ SUV մոդելում: Porsche Driver Experience-ն առաջարկում է թվային և անալոգային տարրերի խառնուրդ: Դրանք ներառում են՝ 12.6 դյույմ անկյունագծով կոր էկրանով սարքերի վահանակ, 10.9 դյույմ անկյունագծով էկրան ուղևորի համար, լրացված իրականության (AR) տեխնոլոգիայով պրոյեկցիոն դիսփլեյ և շրջակա լուսավորություն՝ հաղորդակցման լույսով: Porsche-ն կրկին ամբողջությամբ արդիականացրել է բոլոր Macan մոդելների էկրանների դիզայնը: Այն այժմ ներառում է հուզական ողջույնի անիմացիա, արդիականացված ժամանակակից տեսք և նոր Themes հավելված, որը կարող է օգտագործվել էկրանների ֆոնի գույնը և շրջակա լուսավորությունը թափքի գույնին համապատասխանեցնելու համար՝ տասներկու գույնի ընտրությամբ:

Երկու նոր Macan մոդելներն այժմ հասանելի են պատվերի համար և հաճախորդներին կհասցվեն տարվա երկրորդ կեսին: Գները՝ ներառյալ ԱԱՀ-ն և երկրին բնորոշ սարքավորումները, Գերմանիայում սկսվում են 80,700 եվրոյից Macan-ի համար և 90,700 եվրոյից Macan 4S-ի համար:

Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաև տեսանյութերը և լուսանկարները, հասանելի են Porsche Newsroom-ում՝:

Porsche-ի կողմից առաջարկվող բոլոր նոր տրանսպորտային միջոցներն ունեն հաստատում՝ համաձայն WLTP-ի: 2023 թվականի հունվարի 1-ից WLTP արժեքներից բխող պաշտոնական NEDC արժեքներն այլևս հասանելի չեն նոր տրանսպորտային միջոցների համար և, հետևաբար, չեն կարող տրամադրվել:

Նոր մարդատար ավտոմեքենաների վառելիքի սպառման և CO2 արտանետումների մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են «Նոր մարդատար ավտոմեքենաների վառելիքի սպառման, CO2 արտանետումների և էներգիայի սպառման ուղեցույցներ» վերնագրով հրապարակման մեջ, որն անվճար հասանելի է բոլոր վաճառքի կետերում և DAT-ում՝ Hellmuth-Hirth-Strasse 1, 73760 Ostfildern: