Հուլիսի 20-իմ` ժամը 00։50–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու վնասվածքներ պատճառել իրեն և ոստիկանության 2 աշխատակցի։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա քաղաքացին ահազանգով է հրավիրվել ոստիկանության բաժին։
«Նա, ըստ նախնական տեղեկությունների` ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող»,– տեղեկացրել է ՆԳՆ խոսնակը:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։
Ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների` տվյալ անձն Իրաքի քաղաքացի է։