AM
20 July 2024 - 10:17 AMT

Flyone Armenia-ն վերսկսում է Երևան-Դուբայ ուղիղ չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան – Դուբայ – Երևան երթուղով ուղիղ չվերթերը, հայտնում է ավիաընկերությունը։

Չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ընկերության կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում: