AM
22 July 2024 - 13:03 AMT

Հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը Լենինգրադյանի մի հատվածը միակողմանի փակ կլինի

Հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-20:00-ն միակողմանի փակ կլինի Լենինգրադյան փ. – Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:

Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է քաղաքապետարանը։ ՝

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտով:

Վարորդներին հորդորում են չկայանել տրանսպորտային միջոցները վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: