2009թ-ի մայիսի 17-ին ժամը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մի շարք միջազգային ու հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված 26-րդ միջազգային մոմավառության արարողությունը:
Հիշատակի մոմավառության արարողության ժամանակ տեղի է ունենալու դասական երաժշտության համերգ` լարային քառյակի կատարմամբ:
Միջոցառման կազմակերպիչներն են ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, «ՁԻԱՀ-ի Հայկական Ազգային Հիմնադրամ» ՀԿ-ն – «Դրական Մարդկանց Ազգային Ցանց» ՀԿ-ն:
Յուրաքանչյուր տարի` մայիսի 3-րդ կիրակի օրը, ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված մոմավառության արարողություն է տեղի ունենում 85 երկրներում: Այս տարի Հայաստանում միջոցառումն անցկացվում է «Միասին կարող ենք հաղթահարել» կարգախոսի ներքո:
ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված առաջին միջազգային մոմավառության արարողությունը տեղի է ունեցել 1983թ.: