Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մամուլի ասուլիսում նշել է, որ ամառային սեզոնին Երևանի քաղաքապետարանը ունեցել է որոշակի խնդիրներ աղբահանության հետ կապված, որոնք մոտ ժամանակներս կլուծվեն։
Նա հավելել է, որ այս սեզոնին գրեթե ամեն տարի խնդիրներ են լինում, գրում է Արմենպրեսը։
«Աղբահանության ոլորտում ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ այս սեզոնի հետ կապված։ Այս սեզոնին գրեթե ամեն տարի խնդիրներ առկա են։ Ախտորոշել ենք խնդիրները, ձեռք ենք բերել 8 նոր հատուկ տեխնիկա, 9 շարժիչ, որոնք պետք է նախկինում խոտանված տեխնիկայի վրա տեղադրվեն։
Օգոստոսին չինական արտադրության 6 աղբատար մեքենաներով կհամալրենք ավտոպարկը։ Մեր գնահատմամբ՝ մոտակա ժամանակներս այս խնդիրը լուծված կլինի»,- նշել է Ավինյանը։