Հուլիսի 24-ին Տավուշի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելիս ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել, հայտնում է Factor.am-ը: Գյուղացիներից մեկի խոսքով՝ պայթյունից տրակտորի կոտրված ապակիներից վնասվել է մոտ 35 տարեկան վարորդի պարանոցը։
Նշվում է, որ հակատանկային ական է պայթել հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվող փշալարերի հետ տարվող աշխատանքի ժամանակ։ Ինքը տուժած տրակտորիստը, ասել է, որ լավ է` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
Տրակտորիստն աշխատանքներն իրականացրել է սահմանապահների հսկողությամբ։