AM
25 July 2024 - 10:41 AMT

Մարտակերտի քաղաքապետն ազատվել է տնային կալանքից

Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվել է տնային կալանքից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հուսամ քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,- գրել է նա։

Նա կալանքի տակ էր մայիսի 25-ից։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և ևս մեկ անձ մեղադրվում են այն բանում, որ 1,935,000 ՀՀ դրամ արժողության «Chevrolet lacetti-1.4» մակնիշի մարդատար ավտոմեքենան ապօրինի օտարվել է Գյուրջյանին, կազմվել է իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: