ՀՀ կառավարությունը Լեհաստանից կգնի ևս 200 էլեկտրոնային թևնոց՝ տնային կալանքի և վարչական հսկողության պահպանումը վերահսկելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
2023 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը և լեհական Enigma information protection systems ընկերությունը պայմանավորվել են 1000 էլեկտրոնային սարք ձեռք բերելու մասին, դրանցից 650–ը նախատեսված կլինի տնային կալանքը վերահսկելու, իսկ 350–ը՝ վարչական հսկողության համար, հայտնում է Sputnik Արմենիան։
Հաշվի առնելով, որ ձերբակալման կամ կալանավորման փոխարեն ՀՀ դատարաններն ավելի ու ավելի շատ են կիրառում ավելի մեղմ խափանման միջոցներ` անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ հսկիչ սարքեր:
Այս պահին տնային կալանքի վերաբերյալ կա 532 որոշում, վարչական հսկողության վերաբերյալ՝ 373–ը։