AM
26 July 2024 - 08:13 AMT

ԱՆ․ Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկանների փորլուծության հիմնական պատճառն է

Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան):

Հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:

Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում:

Պատվաստանյութն առավել արդյունավետ է (85%-98%) ռոտավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր ձևերի և դրանով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման համար: Սակայն այն չի կարող պաշտպանել այլ հարուցիչներից առաջացած դիարեաներից: