ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։ Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է»,–գրել է նա։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Հայկական կողմը դեռևս 2023–ի դեկտեմբերին հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը դեռևս Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ասել էր, որ պատճառ չի տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի։