AM
27 July 2024 - 06:46 AMT

Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Հուլիսի 29-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։

Նախատեսված է Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է ԱԳՆ–ն։

Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:

Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: