AM
29 July 2024 - 07:34 AMT

Գյումրիում մասնակի փլուզվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:

Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: