Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանց գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտիային միջոցների արտաքին հատվածում գովազդայային պաստառների տեղադրման վերաբերյալ կազմվել է 7 վարչական իրավախախտման արձանագրություն ՝ 11 գովազդային պաստառ առգրավվել է։ Այդ մասին զեկուցել է «Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Արձագանքելով խնդրին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքը վերածվել էր էդ տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի, հայտնում է Panorama.am-ը։
«Շատ կարևոր աշխատանք էր իրականացվել, որովհետև մի պահ քաղաքը վերածվել էր էդ տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի և կարծում եմ, որ պետք չէ նաև զգոնությունը կորցնել այս առումով, ինչքան էլ, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել՝ նախկին փորձը հաշվի առնելով, պարբերաբար ստուգելը, կարծում եմ, պարտադիր է»,- ասել է քաղաքապետը։
Նշվել է, որ մշակվել է գովազդի նոր ձևաչափ համապատասխան գործութնեություն իրականացնելու համար։