AM
29 July 2024 - 07:53 AMT

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է. Երկկողմանի փակ է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևանի Մետաղագործների թաղամասով, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հուլիսի 28-ին՝ ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում։ Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին, որոնցի 46-ը՝ անչափահաս էին:

Հուլիսի 28-ին, եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ և շրջայցեր։ Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: