AM
29 July 2024 - 09:36 AMT

Ավինյան․ Քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում կայանած մեքենաներից ազատվելու և մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին:

«Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն տեսանելի է, բայց պետք է շարունակական լինի և քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից»,-ասել է քաղաքապետը:

Նշվել է, որ ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել: