«Արմեդ» համակարգը տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն, հայտնում է Առողջապահության ազգային օպերատորը։
Նշվում է, որ անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի: Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:
«Հիշեցնում ենք բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: