Հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Մոլդովական փողոցում, հայտնում է քաղաքապետարանը։
Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Գայի պողոտայի խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Դա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: