AM
1 August 2024 - 07:46 AMT

Քոչարյան. 44-օրյայի հանգամանքների ուսումնասիրության զեկույցը 90%-ով պատրաստ է

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի hանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը 90%-ով պատրաստ է։

ԱԺ-ում ներկայացվել են անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները, հայտնում է Panorama.am-ը։

Ներկայացվել են փակ հանդիպումների, միջազգային գործընկերների հետ քննարկումների ու երկրի անվտանգությունն ուղղված օրենսդրական նախագծերի ընդունման գործընթացը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած` 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել էր 2022-ի փետրվարին։ Ուսումնասիրվել են տասնյակ ժամերի հասնող տեսաձայնագրություններ, գաղտնի փաստաթղթեր, լսել հրավիրյալ տասնյակ պաշտոնյաների, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: