AM
1 August 2024 - 07:59 AMT

Սուրենյան. Օգոստոսը կլինի ոչ շատ շոգ և բավարար տեղումներով

Օգոստոսը կլինի ոչ շատ շոգ և բավարար տեղումներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ավել։ Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով օգոստոս»,–ասվում է գրառման մեջ։

Հանրապետության տարածքում`oգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում՝ օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 1–ին և առաջիկա տարիներին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կհասնի +34․․․+35 աստիճանի։