Սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Գործադիրը որոշում է ընդունել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքների նպատակն է զորքերը համալրել ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր նախատեսված չեն։