Այս տարի Հայաստանի ամենահին բուհը` Երեւանի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 90-ամյակը: Դրա հետ կապված` համալսարանի ուսխորհուրդը կազմակերպել է միջոցառումների շարք, որոնք անցկացվելու են տարվա ընթացքում: Հանդիսավոր միջոցառումները սկսվել են մայիսի 15-ին Սամվել Թադեւոսյանի «Շուշիի լեգենդը» փաստագրական ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում Ռուբեն Հախվերդյանի եւ բուհի նախկին ուսանող- ազատամարտիկների մասնակցությամբ:
«Քանի որ ԵՊՀ-ում առաջինը բացվել է պատմալեզվաբանական ֆակուլտետը, եւ բառացիորեն մի քանի օր առաջ նշվում էր Շուշիի ազատագրման 15-ամյակը, ապա մենք որոշեցինք սկսել տոնական միջոցառումների շարք` «Շուշիի լեգենդը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: