AM
14 May 2009 - 17:15 AMT

Հունաստանում ՀՀ դեսպանատանը բացվել է Գագիկ Ալթունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Մայիսի 13-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում բացվեց գեղանկարիչ-քանդակագործ Գագիկ Ալթունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը կազմակերպել է ՀՀ դեսպանությունը, նվիրված է հայ ժողովրդի մայիսյան փառապանծ հաղթանակներին: Այն պարունակում է հայտնի ստեղծագործողի վերջին տարիների աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Դեսպանը, բարձր գնահատեց Գագիկ Ալթունյանի արվեստը` կարեւորելով բազմավաստակ արվեստագետի բեղուն գործունեությունը: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի իշխանությունների, հայ հոգեւոր դասերի, գործարար շրջանակների, հայ համայնքի եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 22-ը: