AM
7 August 2024 - 11:41 AMT

ԱԺ նախագահի նախկին խորհրդականը կրկին նշանակվել է նույն պաշտոնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Հովհաննես Նալբանդյանը կրկին նշանակվել է նույն պաշտոնում։ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասվում է կարգադրության մեջ:

Նալբանդյանը նախկինում նույնպես ԱԺ նախագահի խորհրդականն էր, սակայն 2024–ի մարտի 18-ին ազատվել էր պաշտոնից: Պատճառների մասին ոչինչ չէր ասվում։