AM
9 August 2024 - 07:47 AMT

Երթևեկության փոփոխություններ՝ Աբովյանի մի հատվածում և Հերացու փողոցում

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, հայտնում է քաղաքապետարանը։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Ինչպես նաև, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Օգոստոսի 11-ից Հերացու փողոցում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի: