AM
9 August 2024 - 08:32 AMT

Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ծանուցումները հրապարակվել են Azdarar.am-ում։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 13-ին՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակում։ Թե որ գույքերն են համարվում ենթադրյալ ապօրինի ծագման, չի նշվում։

2019–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Սարգսյանը մոտ 20 մլն դոլար էր նվիրաբերել Արցախի Պաշտպանության բանակին։