AM
9 August 2024 - 10:13 AMT

ԿԲ․ Ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը

Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից։

«Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝

– Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

– Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

– Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

– Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։