AM
9 August 2024 - 10:37 AMT

2024-ը ևս կարող է ռեկորդային շոգ համարվել

2024 թվականը ևս կարող է ռեկորդային շոգ համարվել։ Այդ մասին հայտնել է Copernicus Կլիմայի փոփոխությունների դիտարկման ծառայությունը (C3S), որը գործում է Եվրահանձնաժողովի աջակցությամբ և ֆինանսավորվում է ԵՄ կողմից։ Ըստ այդ կառույցի, հուլիսը երկրորդ ամենաշոգ ամիսն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ, որը հաշվարկվում է 1940–ից՝ միայն աննշան չափով հով լինելով 2023–ի հուլիսի համեմատ։

Հուլիսին օդի միջին համաշխարհային ջերմաստիճանը կազմել է 16․91 աստիճան, ինչը միայն 0․04 աստիճանով զիճում 2023–ի հուլիսին, գրում է Deutsche Welle-ն։

2024–ի հուլիսին գրանցվել է Երկիր մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության մեջ ամենաշոգ 2 օրը՝ հուլիսի 22–ին և 23–ին, երբ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը գրանցվել է 17․6 աստիճանի սահմանում։

Որպեսզի 2024–ը ռեկորդային շոգ չհամարվի, տարվա մնացած ամիսները պետք է զգալիորեն հով լինեն, սակայն, գիտնականները նման կանխատեսում չեն անում։