Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է քաղաքապետարանը։
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը:
Վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: