AM
9 August 2024 - 13:47 AMT

Արաբկիրի նախկին թաղապետ Ազատյանը կալանավորվել է

Տնային կալանքի տակ գտնվող Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Արամ Ազատյանը կալանավորվել է։ Այդ մասին ասել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը, հայտնում է Factor.am-ը։

Գլխավոր դատախազությունն էր բողոքարկել Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք ընտրելու դատարանի որոշումը․ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 8–ին բավարարել է բողոքը։

Օգոստոսի 9–ին Ազատյանը տեղափոխվել է ՔԿՀ։

Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական ու վարութային գործողություններ իրականացրին, որից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին։

Վարույթն իրականացնող մարմնից չէին մանրամասնել, թե ինչի համար են կալանավորվել պաշտոնյաները։ Քաղաքապետարանում Factor TV-ի աղբյուրները հայտնել էին, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի և շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները: