Երևանում կնշվի Երիտասարդների միջազգային օրը։ Օգոստոսի 12-ին՝ ժամը՝ 17:00-ին, Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացնելու է այդ միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևանի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, հայտնում է քաղաքապետարանը։
Կառույցն ակնկալում և ողջունում է նաև Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում է միջոցառմանը:
2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին: